Հայտարարություն

Հայտարարություն

 

«Հացիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2018-2019ուս.տարվա առաջին դասարանցիների ընդունելություն։  Ընդունելությունը կազմակերպվելու է 2018թ-ի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Դպրոց ընդունվում են վեց տարին  լրացած, մինչև 2018թ-ի  ավարտը վեց տարին լրացող և ավելի բարձր տարիք ունեցող դպրոց չհաճախած երեխաները։

 

Ներկայացնել

  1. դիմում՝ծնողի անունով
  2. 2 լուսանկար 3×4 չափի
  3. ծննդյան վկայականի պատճեն
  4. տեղեկանք առողջության մասին
  5. տեղեկանք բնակչության պետռեգիստրում հաշվառման մասին

 

 

Գյուղի պատմությունը

Շիրակի մարզի Հացիկ գյուղի կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, խստաշունչ։ Ձևավորվում է կայուն ձնածածկույթ։ Լինում են սաստիկ քամիներ, սառնամանիքներ, հաճախակի են ձնաբքերը։ Ամառը տաք է, ի տարբերություն ձմռանն, ավելի խոնավ։ Տեղումների տարեկան միջինը կազմում է շուրջ 500-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։ Գյուղի տարածքում կան սև տուֆի և ածխի որոշ պաշարներ։ Հացիկ գյուղը գտնվում է Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքից 4.5 կմ հյուսիս-արևելք։ Այն ծովի մակարդակից բարձր է 1650մ։ Աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիման՝ բարեխառն։ ։ Ամենացածր ջերմաստիճանը -25 աստիճան է, ամենաբարձրը՝ +35 աստիճան։ Գյուղը գտնվում է սեյսմիկ գոտում։ Հաճախակի են երկրաշարժերը։